Անտուրուս Արչերա (Clathrus archeri) սունկն իր յուրահատուկ ձևի պատճառով ստացել է «սատանայի մատներ» անվանումը: Հասած սունկն ունի 4-8 «մատ» սև մակերեսներով, որոնք տհաճ հոտ ունեն՝ փտած մսի պես, և գրավում են ճանճերին: Ճանճերը տարածում են սպորները, և սունկն այդպես բազմանում է: Այս մասին հայտնում է mirfactov.com-ը:
Սնկի հայրենիքն Ավստրալիան և Թասմանիան է, սակայն երբեմն այն հանդիպում է նաև Եվրոպայի երկրներում:











































