ԵՄ երկրների արտգործնախարարների՝ երկուշաբթի կայանալիք պլանային հանդիպման կենտրոնական թեման պետք է ավանդաբար լիներ միությունում միգրացիոն ճգնաժամը, սակայն վերջին մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ ԵՄ գլխավոր խնդրի հետ արտակարգ կերպով հիմնական օրակարգ է մտցվել ահաբեկչության դեմ պայքարը՝ Փարիզի ահաբեկչություններից հետո։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Ֆրանսիայի մայրաքաղաքում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչություններից հետո ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ ԵՄ արտգործնախարարները Բրյուսելում կքննարկեն հակաահաբեկչական գործողությունների համակարգման հարցը։
Բացի այդ, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը կիրակի հայտարարել էր, որ Ֆրանսիան անհրաժեշտ է համարում, որպեսզի ԵՄ-ն նոյեմբերի 20-ին Բրյուսելում անցկացնի ներքին գործերի նախարարների հրատապ հանդիպում։ ԵՄ խորհուրդը նույն օրը հաստատել էր նման հանդիպման անցկացումը։








































