Սինայում ռուսական A321 ինքնաթիռի ողբերգությունը, Անկարայում և Բեյրութում իրականացված պայթյունները խոսում են այն մասին, որ անհրաժեշտ է միավորել համաշխարհային հանրության բոլոր ջանքերը: Ահաբեկչության դեմ պայքարը պետք է դառնա բոլոր երկրների համար առաջնահերթ, այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, գրում է RIA Novosti-ն:
«Մենք խոր ցավակցություն և աջակցություն ենք հայտնում Ռուսաստանին Սինայում ողբերգության ընթացքում կորսված կյանքերի համար: Անկարան և Բեյրութը նույնպես հիշեցնում են այն մասին, որ ահաբեկչության վտանգը գնալով աճում է: Ողջ մարդկությունը պետք է միավորվի, որպեսզի հաղթահարի ահաբեկչության վտանգը»,- հայտարարել է Մոդին:








































