Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, լքելով Վիեննայում Սիրիայի վերաբերյալ բազմակողմ բանակցությունները, վերադառնում է Փարիզ՝ մասնակցելու համար կառավարության արտակարգ նիստին, որը նվիրված է անվտանգության հարցերին:
«Ես հարկադրված եմ թռչել Փարիզ, քանի որ ժամը 16.00-ին նշանակված է անվտանգության հարցերով կառավարութան արտակարգ նիստ։ Մենք նաև մտադիր ենք միջոցներ ձեռնարկել արտերկրում գտնվող Ֆրանսիայի դեսպանատների, հյուպատոսությունների ու մշակութային կենտրոնների անվտանգության մեծացման համար։ Պետք է խստացվի ահաբեկչության դեմ միջազգային պայքարը»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։








































