Monday, 22 06 2026
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում

Եվրանեսթ ԽՎ հանձնաժողովի նիստում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության վերջին զարգացումները

Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին Թբիլիսիում: Նիստը վարել է հանձնաժողովի համանախագահ, Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նա իր ելույթում մասնավորապես անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության վերջին զարգացումներին, խոսել է Եվրանեսթում տիրող ներկա իրավիճակի մասին, ներկայացրել Հայաստանի և Եվրամիության կողմից մշակույթի և կրթության ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերը:

Նիստի աշխատանքներին մասնակցել են Եվրոպական խորհրդարանի, Հայաստանի, Ուկրաինայի և Վրաստանի խորհրդարանների պատգամավորներ: Հանձնաժողովի առաջին փոխնախագահի պաշտոնում ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են «Բոլոնիայի գործընթացի շրջանակներում ԵՄ և ԱլԳ երկրների միջև համագործակցությունը մասնագիտական որակավորումների, աշխատանքային փորձի և համալսարանի դիպլոմների ճանաչման գործընթացներում» զեկույցի նախագիծը, որը կքվեարկվի Վեհաժողովի հաջորդ լիագումար նիստի ընթացքում: Զեկույցի համահեղինակները՝ Եվրախորհրդարանի և Մոլդովայի խորհրդարանի ներկայացուցիչները, հակիրճ ներկայացրել են զեկույցը և պատասխանել ներկաների հարցերին:

Նիստի ընթացքում Վրաստանի համապատասխան գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ տեղի են ունեցել քննարկումներ՝ Բոլոնիայի գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ:

Նոյեմբերի 9-10-ը Եվրանեսթ ԽՎ-ի հանձնաժողովների նիստերը շարունակվել են Բրյուսելում՝ Եվրախորհրդարանի, Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի խորհրդարանների անդամների մասնակցությամբ:

Նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը ընտրվել է հանձնաժողովի երկրորդ փոխնախագահի պաշտոնում: Նիստին քննարկվել են «ԵՄ անդամ պետությունների և Արևելյան Եվրոպայի գործընկերների ընդհանուր դիրքորոշումներն ու մտահոգությունները արտաքին քաղաքականությունների և իրենց անվտանգության համար արտաքին սպառնալիքների վերաբերյալ» զեկույցի նախագիծը, որը կքվեարկվի Վեհաժողովի հաջորդ լիագումար նիստի ընթացքում: Փաստաթղթի համազեկուցողներ Արտակ Զաքարյանը և Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Սանդրա Կալնիետեն ներկայացրել են զեկույցի նախագիծը: Արտակ Զաքարյանն իր խոսքում կարևորել է զեկուցի թեման ներկա աշխարհաքաղաքական զարգացումների լույսի ներքո՝ նշելով, որ փաստաթղթի համապարփակ և լայնածավալ բնույթը արտացոլում է արդի խնդիրները: Նա կոչ է արել անդամներին հանդես գալ զեկույցի տեքստի վերաբերյալ կառուցողական առաջարկություններով:

Նիստի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ Արևելյան գործընկերության առաջին՝ «Ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում և կայունություն» պլատֆորմի շրջանակներում իրականացված գործունեության և ԵՄ ԵՀՔ նոր քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվել են Եվրախորհրդարանի և ԵԱՀԿ-ի կողմից վերջին ժամանակահատվածում Արևելյան գործընկերության երկրներում կատարված դիտորդական առաքելությունների արդյունքները: Թեմաները ներկայացվել են Եվրախորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից:

Նոյեմբերի 10-ին տեղի են ունեցել Էներգետիկ անվտանգության և տնտեսական ինտեգրման, ինչպես նաև ԵՄ քաղաքականությունների հետ իրավական մոտարկման և համապատասխանեցման հարցերի հանձնաժողովների նիստերը:
Էներգետիկ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին համազեկուցողների կողմից ներկայացվել է «Այլընտրանքային գազի ոլորտում քաղաքականության մշակում և ԵՄ-ի պոտենցիալ ազդեցությունը Արևելյան գործընկերության երկրների էներգետիկ շուկաների վրա» զեկույցի նախագիծը, որը կքվեարկվի Վեհաժողովի հաջորդ լիագումար նիստի ընթացքում:

Նիստի ընթացքում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչն անդրադարձել է Արևելյան գործընկերության երրորդ՝ «Էներգետիկ անվտանգություն» պլատֆորմի շրջանակում վերջին ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ տեղեկատվությանը:

Նույն օրը տեղի ունեցած Տնտեսական ինտեգրման և ԵՄ քաղաքականությունների հետ իրավական մոտարկման և համապատասխանեցման հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն ընտրվել է հանձնաժողովի համանախագահի պաշտոնում:

Նիստի ընթացքում ներկայացվել և քննարկվել է «ԵՄ ֆինանսական բազմամյա աջակցության հեռանկարները և դրանց ազդեցությունը Արևելյան գործընկերության երկրների տնտեսական համագործակցության վրա» զեկույցի նախագիծը, որը կքվեարկվի Վեհաժողովի հաջորդ լիագումար նիստի ընթացքում:

Նիստի ընթացքում Եվրախորհրդարանի և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության աշխատակիցների կողմից ներկայացվել են Արևելյան գործընկերության երկրորդ՝ «Տնտեսական ինտեգրում և ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցում» պլատֆորմի շրջանակներում իրականացված գործունեության, ինչպես նաև Արևելյան գործընկերության անդամ երկների տնտեսական ինտեգրմանն ուղղված ԵՄ ֆինանսական աջակցության վերաբերյալ տեղեկատվությունը:

Եվրանեսթ ԽՎ-ի հաջորդ լիագումար նիստը տեղի է ունենալու 2016 թվականի գարնանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում