Ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատից աղբյուրը հայտարարել է, որ երկրի իշխանություններն իմացել են, որ Ֆրանսիայում մասշտաբային ահաբեկչություններ են պատրաստվում: Այս մասին գրում է Agence France-Presse-ը:
Պարբերականի տեղեկությամբ՝ Ֆրանսիայում հարձակումներից մի քանի շաբաթ առաջ պաշտոնյաները և փորձագետները սկսել են խոսել հնարավոր ահաբեկչությունների մասին:
«Իսլամիստներն աննախադեպ հարձակումներ են պատրաստում Ֆրանսիայի դեմ, որոնք գործնականում անհնար կլինի կանգնեցնել»,- ասել են պաշտոնյաները, վստահեցնում է աղբյուրը:
Ահաբեկչության դեմ պայքարի ֆրանսիացի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Ֆրանսիայի իշխանությունները վախեցել են «Կալաշնիկովի ավտոմատով մասշտաբային հարձակումներից»:











































