Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտարարել է, որ վշտացած է Փարիզում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
«Բոլորս վշտացած ենք և, իսկապես, ահաբեկված: Իրադարձությունների այսպիսի զարգացման դեպքում ավելորդ է խոսել խաղի մասին: Սպարտը կորցնում է նշանակությունը, երբ նման ողբերգություն է տեղի ունենում: Խոսքեր չունեմ ասելու»,- ARD-ը մեջբերում է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի խոսքերը:
Հիշեցնենք՝ Ֆրանսիա-Գերմանիա ընկերական հանդիպման ժամանակ Փարիզի տարբեր վայրերում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տասնյակ զոհեր կան, այդ թվում երեքը՝ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում:








































