Ֆրանսիայում Facebook-ի օգտատերերը փորձարկում են նամակագրության ինքնաոչնչացման գործառույթը, հաղորդում է Engadget-ը:
Օգտվելով այդ օպցիայից` օգտահաշվի սեփականատերը կարող է ընտրել հաղորդագրությունները, որոնք մեկ ժամ անց ավտոմատ կջնջվեն: Ըստ մշակողների` հաջողված փորձարկման դեպքում գործառույթը հասանելի կլինի Facebook-ի բոլոր օգտատերերին:
Վերոնշյալ հնարավորությունը հիշեցնում է Snapchat բջջային հավելվածը:








































