Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտնել է, թե ինչ սպասելիքներ ունի Բելգիայի ընտրանու հետ ընկերական խաղից: Այն կայանալու է այսօր՝ նոյեմբերի 13-ին Բրյուսելում:
«Մենք հարգում ենք Բելգիայի հավաքականը: Այդ թիմում բազմաթիվ տաղանդավոր խաղացողներ են ընդգրկված: Նրանք երիտասարդ են և մեծ ներուժ ունեն՝ հաջողությունների հասնելու համար:
Ինչ վերաբերում է առաջիկա խաղին, ապա այն կայանալու է բելգիացիների հարկի տակ և մրցակիցը փորձելու է անել հնարավորը՝ դժվարություններ ստեղծելու համար: Հանդիպումը կարևոր է նաև Իտալիայի ընտրանու համար»,- Goal-ը մեջբերում է Բուֆոնի խոսքերը:







































