Ուրբաթ առավոտյան Մեծ Բրիտանիայում մոլեգնել է «Էբիգեյլ» փոթորիկը, ինչի հետևանքով էլեկտրականությունն անջատվել է հազարավոր տներում, դպրոցներ են փակվել: Այս մասին հայտնում է The Sun թերթը:
Հաղորդվում է, որ փոթորիկը սկսել է շարժվել գիշերվա ժամը մեկին մոտ 160 կմ/ժ արագությամբ: Օդերևութաբանական բյուրոն նախազգուշացրել է եղանակային վտանգավորության «դեղին» մակարդակի մասին և հայտարարել է, որ ուժեղ քամին, անձրևներն ու ամպրոպը կարող են ընդգրկել Շոտլանդիայի մեծ մասը և հարավարևմտյան Մեծ Բրիտանիայի մի մասը: Ավտոմեքենաների վարորդներին և հասարակական տրանսպորտի ուևորներին զգուշացվել է, որ անձրևն ու քամին կարող են ճանապարհային երթևեկության լուրջ խանգարումներ առաջացնել պիկ ժամերին:
Ներկայումս ինժեներներն աշխատում են էլեկտրականության վերականգնման ուղղությամբ: Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ «Էբիգեյլ» փոթորիկը կմոլեգնի ամբողջ օրը:









































