Orlando Health բժշկական կենտրոնի բժիշկները սմարթֆոնը փորձարկել են որպես ստեթոսկոպ՝ հայտնում է N+1կայքը:
Փորձի ընթացքում HeartBuds անվանումը ստացած թվային ստեթոսկոպը (ներքին օրգանների աղմուկը լսող սարք) լարի միջոցով միացրել են սմարթֆոնին: Դա պլաստիկ կորպուսում տեղադրված ոչ մեծ թվայնացված հաղորդիչ է: Հատուկ ծրագիրը ձայնային ազդանշանները փոխանցում է սմարթֆոնի բարձրախոս, իսկ գրաֆիկական պատկերը ցույց է տալիս էկրանին:
Սմարթֆոնի ձայնագրությունը կարելի է օգտագործել ուսուցողական նպատակներով կամ համացանցի միջոցով ուղարկել բժշկին: Դա հատկապես հարմար է սիրտ-անոթային հիվանդություններով տառապողների համար:









































