Սիրիական զորքերը և ժողովրդական աշխարհազորայինների ջոկատները գրոհայիններից ազատել են Սիրիայի Հալեպ քաղաքից հարավ գտնվող Էլ-Հադեր քաղաքը: Այս մասին հայտնում է «Ալ-Մանար» հեռուստաալիքը:
«Քաղաքը լիովին ազատագրված է: Գրոհայինները կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ են կրել»,- հայտնել է ալիքը: Նշվում է, որ «Ջեբհաթ ան-Նուսրա» և «Ահրար աշ-Շամ» խմբավորումները նահանջում են Իդլիբի ուղղությամբ:









































