Տեխասի բնակչուհի Վեռա Դիկին 840 մ բարձրությամբ պարանի վրայով անցել է բարձրակրունկներով՝ հայտնում է The Sun-ը:
Դա տեղի է ունեցել Ռիո դե Ժանեյրոյում կին լարախաղացների փառատոնի ժամանակ: Ամերիկուհին առաջին փորձից անցել է Պեդրա դա Գավեա շրջանում ժայռերի միջև անդունդը:
Դիկին նշել է, որ վերևից հիացել է քաղաքի և լողափի գեղեցիկ տեսարաններով:
Highgirls Brazil Festival փառատոնը 2015թ. առաջին անգամ է անցկացվել: Տղամարդիկ հնարավորություն են ունեցել միջոցառմանը մասնակցել պայմանով, որ աղջկա կերպար կունենան զգեստների, կեղծամների կամ գլխարկների միջոցով:












































