Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտարարել է, որ ազգային թիմը կզգա հարձակվող Լիոնել Մեսսիի կարիքը:
«Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի բացակայությունը ցանկացած դեպքում կզգացվի: Ընտրական նախորդ փուլում խնդիրներ ունեինք վնասվածքների պատճառով: Այժմ նույն իրավիճակն է:
Իհարկե, առանցքային դերակատարություն ունեցող խաղացողների բացակայությունը կխանգարի մեզ»,- Goal-ը մեջբերում է Մարտինոյի խոսքերը:








































