Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի իրանական այցի հնարավորությունը մշակման փուլում է։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա հաստատել է, որ նոյեմբերի 23-ին Թեհրանում անցկացվելու է Գազ արտահանող երկրների ֆորումը. «Ռուսաստանի նախագահն ունի այդ ֆորումին մասնակցելու հրավեր։ Հարցը գտնվում է մշակման փուլում»։











































