Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Սադի Գյուվենը հրապարակել է նոյեմբերի 1-ին երկրում անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները։
Դրանց համաձայն՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) ստացել է 317 պատգամավորական մանդատ, «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ)՝ 134 մանդատ, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ)՝ 59, «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)՝ 40 մանդատ։
Թուրքիայում քվեարկությանը մասնակցության ցուցանիշը կազմել է 84.4 տոկոս, իսկ արտերկրում՝ 40 տոկոս։ Հաղորդվում է, որ թուրք նորընտիր պատգամավորների երդմնակալությունը տեղի է ունենալու նոյեմբերի 17-ին։










































