Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Չինաստանի ոստիկանությունը շարունակում է կտտանքներ կիրառել ձերբակալվածների նկատմամբ՝ արագ խոստովանություն ստանալու համար։
Զեկույցը հիմնված է չինացի 37 իրավաբանների շրջանում անցկացված հարցումների, ինչպես նաև 590 դատական վճիռների ուսումնասիրության վրա։ Amnesty-ի տվյալներով՝ ոստիկանները մինչ օրս ծեծի են ենթարկում ձերբակալվածներին, զրկում քնից, կապում աթոռներին։
Կազմակերպության տվյալներով՝ այսօր Չինաստանում կասկածյալների առնվազն 20 տոկոսն ունի հասանելիություն փաստաբանական ծառայություններին, այդ իսկ պատճառով կտտանքների կիրառումը հաճախ դժվար է լինում ապացուցել։
Ավելի վաղ չինական ոստիկանությունում կտտանքների պրակտիկայի մասին հայտարարել էր այլ իրավապաշտպան կազմակերպություն՝ Human Rights Watch-ը։ Սակայն Չինաստանի իշխանությունները հաստատում են, որ օրենքներն արգելում են կտտանքները հարցաքննության ընթացքում, և այդ պրակտիկան արդեն անցյալում է։









































