Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի և թուրքական «Բեշիկթաշ»-ի բանակցությունների առաջին փուլն ավարտվել է։
Թուրքական Fotomac պարբերականի տեղեկություններով՝ բանակցությունները տեղի են ունեցել Մոսկվայում՝ «Լոկոմոտիվ»-ի հետ խաղից առաջ (1:2)։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերի արժեքը գնահատվում է 3․5 մլն եվրո։ «Սպարտակ»-ը համաձայն է Օզբիլիսի տրանսֆերը վաճառել այդ գումարով։








































