Ինդոնեզիայի Սուլավես կղզում տեղի է ունեցել Cleaning of the Corpses (Դիակների մաքրում) փառատոնը, որի ժամանակ հարազատները հարգում են մահացածների հիշատակը, հայտնում է The Daily Mail-ը:
Երեք տարին մեկ կղզու բնակիչները սգում են մահացած բարեկամներին: Նրանք մաքրում են նրանց մնացորդները և հագցնում կենդանի ժամանակ նրանց սիրելի հագուստները: Այդ ծիսակատարությունը բազմադարյա պատմություն ունի: Մնացորդները հողից հանելու օրը կղզու համար համարվում է տոնական:
Լուսանկարները կատարել է լուսանկարիչ Ագունգ Պարամեշվարան, որն ականատես է դարձել ազգականների կազմակերպած՝ մահացածների երթին:






















































