Անգլիական Լիվերպուլում յուրահատուկ սալահատակված մայթուղի են բացել նրանց համար, ովքեր շատ արագ են քայլում կամ ինչ-որ տեղ են շտապում: Այս մասին հայտնում է Joinfo.ua-ն:
Այդ ուղին արդեն սուրբծննդյան գնումներին ընդառաջ բացվել է քաղաքի ամենամեծ առևտրի կենտրոնում, նաև փողոցում, որտեղ շատ խանութներ և հուշանվերների խանութներ կան:
Բրիտանիայի իշխանությունները եզրակացրել են, որ դրանք անհրաժեշտ միջոցառումներ են: Բրիտանացիների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ Անգլիայի բնակիչների 47%-ը մյուս գնորդների դանդաղ քայլքը համարում է գնումների ամենանյարդայնացնող մասը:








































