Լոնդոնի «Չելսի»-ի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտարարել է, որ լոնդոնյան ակումբի բոլոր խաղացողները վստահում են թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
«Բոլորից շատ քննադատում են ինձ, Դիեգո Կոստային և Էդեն Ազարին: Բայց մեզ համար դա արդեն սովորական երևույթ է: Թիմի գործերն այնքան էլ լավ չեն, քանի որ նախորդ մրցաշրջանում մենք պարտվել ենք չորս հանդիպումներում, իսկ ընթացիկ մրցաշրջանում՝ արդեն յոթ:
Բայց Մոուրինյոն միշտ հաղթող է եղել: Այդ պատճառով արդյունքները զայրացնում են նրան: Բոլորս ենք նման իրավիճակում: Իսկ թիմում տարաձայնությունների և կոնֆլիկտների մասին շրջանառվող բոլոր լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,-El Mundo Deportivo-ն մեջբերում է Ֆաբրեգասի խոսքերը:










































