Որակի համաշխարհային օրն ամենամյա իրադարձություն է, որը նշվում է աշխարհի շատ երկրներում նոյեմբերի երկրորդ հինգշաբթի օրը: Օրը սահմանվել է Որակի եվրոպական կազմակերության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի աջակցությամբ՝ գրում է Calend-ը:
Որակի համաշխարհային օրը հաստատվել է 1990-ին: Իսկ 6 տարի անց Որակի եվրոպական կազմակերպությունը հայտարարել է որակի եվրոպական շաբաթ, որի մեջ մտնում է վերոնշյալ օրը:
Օրվա նպատակն է ապրանքների և ծառայությունների բարձր որակի նշանակության բարձրացումը, ինչպես նաև այն գործունեության ակտիվացումը, որն ուղղված է որակի խնդիրների վրա ուշադրություն հրավիրելուն: