Անգլիայի Հյուսիսային Յորքշիր կոմսության Ռիփոն քաղաքում գտնվող Outwood Academy դպրոցում չորեքշաբթի օրը մոտ 30 դպրոցականներ կորցրել են գիտակցությունը: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով կոմսության ոստիկանությանը:
«Մոտ 12:30-ին ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել այն մասին, որ մի քանի աշակերտներ կորցրել են գիտակցությունը: Ոմանք հիվանդանոցներ են հասցվել: Ներկա պահին գլխավոր հեռանկարը դպրոցում սովորողների և դասավանդողների անվտանգությունն է: Մեր աշխատակիցները հրշեջ ծառայության և շտապօգնության աշխատակիցների հետ միասին պարզում են ուշաթափությունների պատճառները»,- ասվում է ոստիկանության հայտարարությունում:
Գիտակցությունը կորցրել են 27 աշակերտներ և ուսուցիչներ: Ըստ ԶԼՄ-ների` պատճառը կարող էր լինել քիմիական նյութերից թունավորումը:








































