Չինական ղեկավարությունը ապրիլի 16-ին հրապարակել է կառավարական զեկույց, որում առաջին անգամ հրապարակայնացրել է Չինաստանի զինված ուժերի կառուցվածքն ու թվաքանակը, հայտնում է BBC News-ը:
Համաձայն այդ փաստաթղթի Չինաստանի ժողովրդաազատագրական բանակում ծառայում է 850 հազար մարդ, ռազմածովային ուժերում՝ 235 հազար, իսկ ռազմաօդային ուժերում՝ 398 հազար:
Բացի այդ՝ Չինաստանի Զինված ուժերում գոյություն ունի ռուսական ռազմական նշանակության հրթիռային զորքերի նմանությամբ կառույց, որի անդամների թիվը չի հրապարակվում: Այդ զորքերը պատասխանատու են ինչպես միջուկային, այնպես էլ կոնվենցիոնալ հրթիռների համար:
Չինաստանի ամբողջ զինուժը տեղակայված է ռազմական 7 շրջաններում ու 3 նավատորմում, որոնք կազմավորված են ըստ տարածքային սկզբունքի: Բանակի ծախսերը 2012թ. կազմել են մոտ 100 մլրդ դոլար:
Բացի այս տվյալների հրապարակումից՝ փաստաթղթում քննադատվում է ԱՄՆ-ը: Ըստ չինացիների՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան շրջանում իր ներկայությունը մեծացնելով Վաշինգտոնն ապակայունացնում է իրավիճակը: