Wednesday, 01 07 2026
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

ԱՄԷ-ն հետաքրքրված է արտակարգ իրավիճակների բնագավառում Հայաստանի հետ համագործակցությամբ

ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը նոյեմբերի 11-ին ընդունել է Երևանում Միացյալ Արաբական Էմիրությունների դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Օբաիդ Խալիֆա ալ Քաաբին: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հանդիպման նպատակն էր արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման ոլորտներում համագործակցության եզրեր ստեղծել Հայաստանի հանրապետության և Արաբական Էմիրությունների միջև:

ՏԿԱԻ նախարարը դեսպանին ներկայացրել է նախարարության գործունեությունը՝ նշելով, որ որպես Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև առևտրատնտեսական և տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի նախագահ՝ կանի առավելագունը՝ համապատասխան բնագավառներում երկու երկրների միջև համագործակցությանը թափ հաղորդելու համար:

Շնորհակալություն հայտնելով նախարար Երիցյանին ջերմ ընդունելության համար՝ դեսպան Օբաիդ Խալիֆա ալ Քաաբին նշել է, որ Միացյալ Արաբական Էմիրությունները խորապես հետաքրքրքված են արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցությամբ և փորձի փոխանակմամբ՝ մասնավորապես երեխաների պաշտպանության բնագավառում: Դեսպանը նախարար Երիցյանին է հանձնել Աբու Դաբիի արքայազն Մոհամեդ Բին Զայեդ Ալ Նահյանի հովանու ներքո անցկացվող «Մենք կպաշտպանենք» խորագրով երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված համաժողովին մասնակցելու հրավեր-նամակը՝ նշելով, որ արաբական կողմի համար չափազանց կարևոր է նախարարի անմիջական մասնակցությունը համաժողովին:

Ընդունելով հրավերը՝ ՏԿԱԻ նախարարը նշել է, որ երեխաների բարեկեցության և իրավունքների պաշտպանության խնդիրներով ՏԿԱԻՆ-ը զբաղվում է նաև տարածքային կառավարման իր գործառույթների շրջանակում՝ հետևելով համայնքներում դպրոցների և նախակրթարանների բարեկարգմանը:

Հանդիպման ավարտին երկու երկրների միջև արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության զարգացման նպատակով ՀՀ ՏԿԱԻ նախարարի և դեսպանի միջև բանավոր համաձայնություն է կնքվել ԱՄԷ-ի փոխվարչապետ, ՆԳ նախարար Սեյֆ բին Զայիդ Ալ Նահյանի հետ հնարավոր հանդիպումների և աշխատանքային քննարկումների վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում