2011 թ. առաջին եռամսյակում տրված վարկերի (55 մլրդ դրամ) 80%-ը (44 մլրդ դրամ) արտարժույթով է տրվել: Ընդ որում, սկսած 2010 թ. արտարժութային վարկերի աճի տեմպը բարձր է դրամով վարկերի աճի տեմպերից:
«Տեսականորեն արտարժութային վարկերի նման աճը մեծացնում է դոլարայնացման մակարդակը, ինչը դժվարացնում է ցանկացած կենտրոնական բանկի համար դրամավարկային քաղաքականության իրականացումը»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը:
Նրա խոսքով` դոլարայնացման մեծացումը քաղաքականությունն իրականացնողների համար ավելի շատ գլխացավանք է ստեղծում, որովհետև «թուլանում է տոկոսադրույքի փոխանցման մեխանիզմը»:









































