Wednesday, 17 06 2026
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
Ո՞ւր են հենց հիմա ինձ թթու խոսք ասողները․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային
Նոր եռագլուխ ընդդիմությանը քաղաքական առումով ոչնչացնելու ենք ԱԺ դահլիճում․ Հովհաննիսյան
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
Տարեկան ունենում ենք կրկնահանցագործության 2 3 դեպք․ Գալյանը ներկայացրեց վիճակագրություն
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը

Մոսկվան բացում է փակագծերը Ղարաբաղի հարցի շուրջ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ «ՀԺ»-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ անդրկուլիսյան նոր գործընթաց է ընթանում, որի հիմնական նախաձեռնողը Ռուսաստանի Դաշնությանն է։ Ըստ իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների, Ռուսաստանը փորձում է Հայաստանին համոզել Ադրբեջանին հանձնել մի քանի շրջան, որի շնորհիվ հույս ունի կկարողանա ստանալ Ադրբեջանի համաձայնությունը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցում։

Կարճ ասած, ՌԴ-ն Ադրբեջանին ԼՂ հարակից մի քանի շրջան է խոստանում, եթե Ադրբեջանը համաձայնի դառնալ ԵՏՄ անդամ։ Եվ ահա երեկ, ռուսական ամենահեղինակավոր պարբերականներից մեկը «Կոմերսանտը», հղում անելով բանակցություններին մոտ կանգնած իր աղբյուրներին, գրել է, որ ղարաբաղյան բանակցություններում այժմ քննարկվում է կարգավորման մի տարբերակ, որի համաձայն, հայկական կողմը պետք է վերադարձնի Ղարաբաղին հարակից տարածքների մեծ մասը բացառությամբ Լաչինի միջանցքի ու թերևս ևս մեկ շրջանի, ինչի դիմաց Բաքուն թեև պաշտոնապես չի ճանաչի Ստեփանակերտի անկախությունը, սակայն կպարտավորվի խնդիրը կարգավորել խաղաղ բանակցություններով։ «Կոմերսանտի» նույն աղբյուրները պնդել են նաև, որ տարածաշրջանում կայունությունը երաշխավորելու համար տեղում կարող են ՄԱԿ-ի կամ ՀԱՊԿ-ի խաղաղապահներ տեղակայվել։

Իրականում, ըստ մեր հավաստի աղբյուրների, ՌԴ-ն համենայնդեպս հայկական կողմին հայտնել է իր զինված ուժերին տարածաշրջանում տեղակայելու մտադրության մասին, և ՄԱԿ-ի խաղաղապահների մասին խոսք չի եղել։ Իսկ Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, անցյալ ամիս Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ժամանակ խոսում էր ՆԱՏՕ-ի խաղաղապահների մասին։

Մեր աղբյուրները հայտնում են, որ Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ Սարգսյանը քննարկել է հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հարցը։ Պաշտոնական Վաշինգտոնը, բնականաբար, չի համակերպվի ռուս խաղաղապահների տեղակայման հետ։

Ըստ «Կոմերսանտի», Հայաստանն ու Ադրբեջանը ՌԴ-ի առաջարկած նման լուրջ փոխզիջումների գնալու պատրաստակամություն չեն հայտնել։ Բաքվում շարունակել են պնդել, թե առավելագույնը, որ կարող են անել, Ղարաբաղի ինքնավարության ճանաչումն է Ադրբեջանի կազմում։ Երևանում ևս հրաժարվել են խոսել տարածքային ինչ-ինչ զիջումների մասին՝ ընդգծելով, որ նման ծրագիր չի էլ քննարկվում։ Ավելին, ռուսական թերթի հետ զրույցում հայաստանյան աղբյուրը պնդել է, թե կարգավորման փորձերը դատապարտված են ձախողման, քանի դեռ բանակցություններին որպես ինքնուրույն դերակատար չի մասնակցում Լեռնային Ղարաբաղը։

Բաքուն, բնականաբար, կտրականապես դեմ է ԼՂ-ին ներգրավելուն։ Ռուսական պարբերականը նշում է, թե ադրբեջանական դիվանագիտական աղբյուրը պնդել է, որ փակուղային այս իրավիճակում խիստ մեծ է հավանականությունը, որ լարվածությունը ինչ-որ պահի կարող է վերածվել լայնածավալ հակամարտության»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում