Lufthansa ավիաընկերությունը մտադիր է դատարանի միջոցով դադարեցնել բորտուղեկցորդների գործադուլը: Ինչպես Dpa գործակալությանը հայտնել է ընկերության ներկայացուցիչը՝ համապատասխան հայտարարությունները ներկայացվել են Դյուսելդորֆում և Դարմշտադում աշխատանքային վեճերի գործերով դատարաններ:
Գործադուլներն իրականացնում է Ufo արհմիությունը ուրբաթ երեկոյից, կազմակերպությունը ծրագրում է գործադուլը շարունակել մինչև շաբաթվա վերջ: Տեղական ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ սա ընկերության պատմության մեջ ամենաերկարատև գործադուլն է: Արհմիությունը ցանկանում է արդարության հասնել թոշակի անցնելու ժամանակ 19 հազար բորտուղեկցորդների (ուհիների) համար:
Տարիֆային բանակցությունները Lufthansa-ի և Ufo-ի միջև տևում են մոտ 2 տարի, արհմիությունը հանդես է գալիս թոշակների կրճատման դեմ:












































