Կիևյան կամրջից այսօր առավոտյան մի երիտասարդ իրեն ցած է նետել։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան 10.30-ի սահմաններում:
Օպերատիվ քննչական աշխատանքները ղեկավարել են Ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները:
Ականատեսները Շամշյանին պատմել են, որ ինքնասապանը Դավիթաշենի առաջին թաղամասի բնակիչ, 27-ամյա Տիգրան Խաչատրյանն է։ Նա ուսանում էր Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում:
Արդեն Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, ինքնասպանության դրդապատճառների մասին կպարզի քննությունը:








































