Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ճանապարհին առաջընթացի մասին տարեկան զեկույցում ընդգծել է, որ Թուրքիայում բացասական միտումներ կան իրավունքի գերակայության, խոսքի ազատության և ազատ հանրահավաքների սկզբունքների պահպանման ոլորտում։
Բացի դրանից՝ Եվրոպական հանձնաժողովը մատնանշել է Թուրքիայի դատական համակարգի ոչ կատարյալ լինելը։ Զեկույցն ընդգծում է ընդհանուր առմամբ հիմնարար իրավունքների պահպանման հարցում առկա բացասական միտումները։
Զգալի թերություններ կան օրենսդրական ոլորտում։ Իրավիճակը զգալիորեն վատթարացել է անվտանգության ոլորտում։ Եվրոպական հանձնաժողովը Թուրքիային կոչ է արել վերսկսել «Քրդական հարցի» կարգավորման գործընթացը։









































