Ֆինլանդիայի ՆԳՆ ղեկավար Փեթերի Օրփոն երկուշաբթի Բրյուսելում հայտարարել է, որ Ֆինլանդիան պատրաստ չէ այդ երկիր փախստականների նոր խմբերի տեղափոխման հարցով բանակցությունների, եթե իրավիճակը չփոխվի: Այս մասին հայտնում է Yle-ն:
Օրփոյի խոսքով՝ «շատ երկրներ… պատրաստակամություն չեն դրսևորել ընդունելու քվոտաներով տեղաբաշխվող փախստականներին»: Օրփոն նաև քննադատում է Իտալիային և Հունաստանին՝ փախստականների ընդունման կազմակերպչական կենտրոնների բացման գործում դանդաղկոտության համար:
Հոկտեմբերին Ֆինլանդիան ընդունել է 49 ապաստան խնդրողի Էրիթրեայից, բանակցություններ են տարվում ևս 50 փախստականի տեղավորման շուրջ:
Սեպտեմբերի վերջին Բրյուսելում ԵՄ երկրների ՆԳՆ ղեկավարների հանդիպմանը ձայների մեծամասնությամբ Հունաստանում և Իտալիայում տեղավորման ժամանակավոր կենտրոններում գտնվող 140 000 փախստականների ընդունման պարտադիր քվոտաներ են ընդունվել:










































