Սիրիական բանակի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Ալի Մայհուբը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական զորքերը Պալմիրայի շրջանում ոչնչացրել են 40 գրոհայինի։
Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել Ալ-Գիյալ լեռան շրջանում Ալ-Սուֆուհ Ալ-Շարկի տեղանքում։ Սպանված ահաբեկիչների մեծ մասն օտարերկրացիներ են եղել։ Ոչնչացվել են առնվազն 20 զրահապատ մեքենաներ և գնդացիրներով մի քանի պիկապներ։
Նրա խոսքով՝ այժմ զորքերը կատաղի մարտեր են վարում ԴԱԻՇ-ի ահաբեկիչների հետ։ Նրանց հաջողվել է զբաղեցնել գրոհայինների դիրքերը Հոմսի քրիստոնեական Սադադ քաղաքից արևելք։










































