Միսուրիի համալսարանի նախագահ Թիմ Վոլֆը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ ուսանողները նրան մեղադրել են ուսումնական հաստատությունում ռասայական խտրականության խնդիրը լուծելու անկարողության մեջ: Այս մասին գրում է BBC-ն:
Շաբաթ օրը՝ նոյեմբերի 7-ին, համալսարանական թիմի առնվազն 30 սևամորթ ֆուտբոլիստներ բոյկոտել են պարապմունքները՝ պահանջելով Թիմ Վոլֆի հրաժարականը: Կիրակի օրը նստացույցի մասնակիցների թիվն զգալիորեն աճել է:
Բուհի ղեկավարությունից ուսանողների դժգոհությունը սկսել է աճել այն բանից հետո, երբ հոկտեմբերին բողոքի ակցիայի ժամանակ սևամորթ ուսանողների խումբը շրջափակել է Վոլֆի ավտոմեքենան՝ պահանջելով իրենց հետ անհապաղ զրուցել: Վոլֆը հրաժարվել է խոսելուց, և ոստիկանությունը ճանապարհից հետ է մղել ուսանողներին:









































