Ֆրանսիական «Յառաջի» փոխանցմամբ՝ հրեական Jewocity առցանց թերթը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ի առավոտյան Հռոմի Պապը Գազա Սանթա Մարթա եկեղեցում կատարած պատարագի ընթացքում ոգեկոչել է այս տարի վախճանված կարդինալների և եպիսկոպոսների, այդ թվում՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Ներսես-Պետրոս ԺԹ կաթողիկոս-պատրիարքի հիշատակը:
Ֆրանցիսկոսը հավատացյալներին հորդորել է, որ իրենց սեփական կարիքների մասին մտածելուց առաջ նախ մտածեն ուրիշների կարիքների մասին:
Ըստ Վատիկանում «Լա Սթամփա» թերթի նախկին թղթակից Անդրեա Թորնիելիի, որ Պապին նվիրված գիրք է պատրաստում (հրապարակումը նախատեսված է հաջորդ տարի), Պապը պատրաստ է հանձն առնելու Վատիկանի անշարժ գույքի հանձնանձումը (gestion), ներառյալ այն շենքերի, որոնց գները շահադիտական նպատակներով էժան են գնահատված ներկայի հանձանձիչ (gestionnaire) ընկերության կողմից:








































