Ամերիկյան հետախուզության տվյալները, ինչպես նաև Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի վթարի հանգամանքների մասին բաց տեղեկատվությունը վկայում է այն մասին, որ ինքնաթիռում ահաբեկչություն է տեղի ունեցել: Այս մասին Fox հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի ազգային անվտանգության կոմիտեի նախագահ Մայքլ Մաքքոլը:
«Պաշտոնական անձանց հետ իմ խոսակցությունները վկայում են, որ հարձակմանը մասնակից է ԴԱԻՇ խմբավորումը»,- ասել է նա:
Կոնգրեսականի խոսքով՝ սև արկղերի տվյալները ևս վկայում են, որ ինքնաթիռում պայթյուն է որոտացել:









































