Մակեդոնիայի առաջնության 14-րդ տուրում «Վարդար»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Բրեգալնիցա»-ին և հաղթեց 3:1 հաշվով:
Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, ով 79-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ «Վարդար»-ն այժմ գլխավորում է Մակեդոնիայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակը:








































