Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանից Եգիպտոս թռիչքների ժամանակավոր արգելքի մասին հրամանագիր: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցել էր Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու գաղափարը մինչև A 321 ինքնաթիռի վթարի պատճառների հանգամանքները պարզելը:
Հիշեցնենք, որ Շարմ Էլ-Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող Airbus A321 ինքնաթիռը վթարի է ենթարկվել հոկտեմբերի 31-ին, ինչի հետևանքով զոհվել է 224 մարդ:








































