Նոյեմբերի 7-ին Սավաննայում (ԱՄՆ Ջորջիա նահանգ) մի քանի հազար վազորդներ մասնակցել են «Ռոքնռոլ մարաթոնին»: Ուժեղ շոգը և բարձր խոնավությունը խանգարել են վազքի անցկացմանը, հայտնում է BuzzFeed-ը:
Վազորդների առողջության համար անհանգստանալով՝ բժիշկները կազմակերպել են անվճար ջրի բաժանում: Բացի դրանից՝ ամբողջ երկարությամբ կանգնած են եղել օդորակիչներով ավտոբուսներ, որտեղ վազորդները կարող էին մի փոքր հանգստանալ:
Սակայն վազորդներից մեկը մարաթոնի վերջում վատացել է` նրա քթից արյուն է հոսել, և նա ընկել է: Կողքին գտնվող բժիշկները խորհուրդ են տվել նրան դադարեցնել, սակայն տղամարդը շատ է ցանկացել ավարտել մրցավազքը: Ոստիկաններից մեկը բռնել է նրա ձեռքից և օգնել է նրան ավարտել վազքուղին:
«Ես բռնեցի նրա ձեռքից, և նրա աչքերից արցունքներ հոսեցին: Մենք միասին հասանք ավարտին: Գործնականորեն ես կարողացա զգալ երջանկություն, որը գալիս էր նրանց»,- ասել է ոստիկանը:








































