ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչներն այն կարծիքին չեն, որ հանրության մեջ կա համատարած անտագոնիզմ իրենց կուսակցության հանդեպ: Արուսյակ Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ անձամբ իր նկատմամբ, որպես ՀՀԿ ներկայացուցիչ, որևէ վատ բան չի նկատել: Անդրադառնալով կուսակցության երիտասարդ ներկայացուցիչների մասնակցությանը հանրաքվեի քարոզչական աշխատանքներին Ա. Պողոսյանը նշեց. «Երիտասարդը ինչպե՞ս կարող է չմասնակցել մի պրոցեսի, որը տեղի է ունենում իր երկրում: Ես կունենամ իմ մասնակցությունը այնքանով, որ կփորձեմ ճիշտ մատուցել այն բոլոր բարեփոխումները, որոնք ծառացած են մեր առջև: Ինչո՞ւ ենք բացասական վերաբերվում որևէ փոփոխության, ես չեմ հասկանում: Շատ կուզենամ, որ վաղը ունենանք այնպսի հասարակություն, որ պայքարը լինի գաղափարների միջև: Հենց երիտասարդը կարող է դնել ցանկացած բարեփոխման սկիզբ»:
ՀՀԿ երտթևի ներկայացուցիչ Ներսիկ Մարգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրեն գրավել է նժդեհյան գաղափարախոսությունը, որն ընկած է Հանրապետական կուսակցության գաղափարախոսության հիմքում, և ինքը հայտնվել է ՀԿԿ-ում: «Գործընթացի կազմակերպմանը մասնակցելու եմ՝ իմ շրջապատին քարոզելով և իմ «կողմ» քվեարկելով»,- ընդգծեց երիտասարդ հանրապետականը:









































