Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալն Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի՝ «Վեսթ Բրոմվիչ»-ի դեմ խաղից հետո հայտարարել է, որ կիսում է թիմի երկրպագուների կարծիքը, տեղեկացնում է Goal.com-ը:
«Ես կիսում եմ երկրպագուների կարծիքը: Իհարկե, նրանք իրենց սեփական կարծիքն ունեն, սակայն ես կարծում եմ, որ երկրպագուներն ավելի շատ Փոլ Սքոուլզի քննադատության ազդեցության տակ են:
Երկրպագուները ցանկանում են, որ մենք ավելի շատ գրոհենք, սակայն դա հասկանում են նույնիսկ իմ մայրը և տատիկը»,- հայտարարել է հոլանդացին:







































