Բրիտանիայի Մերսիսայդ կոմսության բնակչուհին հալածանքների է ենթարկվել հարևանների կողմից այն բանից հետո, երբ խոստովանել է, որ ինքը կենսաբանորեն տղամարդ է, գրում է The Liverpool ECHO-ն:
Թեպետ կինն իր գաղտնիքը բացել էր վստահելի մարդկանց, սակայն կարճ ժամանակում այն հայտնի է դարձել հանրությանը: Դրանից հետո կինը զրկվել է աշխատանքից, և նրա տուն մի քանի անգամ ներխուժել են անօրինական կերպով:
Նրա խոսքերով՝ վերջին կաթիլը եղել է նրա տան դռան վրա արված սպառնալից մակագրությունը և դռանը խրված դանակը: Դրանից հետո նա դիմել է Մերսիսայդի բնակվարչությանն օգնության խնդրանքով: Նրանք դիմել են ոստիկանությանը:
Ներկայումս կինը Riverside Housing Liverpool ֆոնդի աջակցությամբ տեղափոխվել է նոր բնակարան, և նոր աշխատանք է ձեռք բերել:











































