Այսօր` նոյեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:15-ի սահմաններում Գյուլբենկյան փողոցի թիվ 8 հասցեի դիմաց Երևանի բնակիչ, 52-ամյա Արթուր Հովսեփյանը վարելով Renault մակնիշի 202 OP համարանիշի ավտոմեքենան` բախվել է կայանված վիճակում գտնվող 38-ամյա Անդրանիկ Ստեփանյանին պատկանող Mercedes մակնիշի 32 LO 895 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ըստ նախնական տեղեկությունների` վարորդ Ա. Հովսեփյանը երթևեկելու ընթացքում հանկարծամահ է եղել և տեղի է ունեցել բախումը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեցից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Մանրամասները՝ shamshyan.com-ում







































