Բարսելոնայում տեղի է ունեցել շախմատի «Magistral Ciutat de Barcelona» մրցաշարի չորրորդ տուրը: Մրցաշարին է մասնակցում նաև Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը:
Չորրորդ տուրում Գրիգորյանը սևերով ոչ-ոքի խաղաց մրցաշարի ներկայիս առաջատար Ալեքսանդր Մարոզևիչի հետ:
4-րդ տուրից հետո Գրիգորյանը կիսում է 2-4-րդ հորիզոնականները վաստակած 2 միավորով: Մրցաշարի առաջատարն է Ալեքսանդր Մարոզևիչը(3 միավոր): 5-6-րդ հորիզոնականները կիսում են Հիպոլիտո Ասիսն ու Մարկ Նարսիսոն(1,5 միավոր):
5-րդ տուրում Գրիգորյանն ուժերը կչափի Հիպոլիտո Ասիս Գարգատագլիի հետ:
«Magistral Ciutat de Barcelona». 4-րդ տուր.
Մարոզևիչ – Գրիգորյան՝ 1:2/1:2
Գարգատագլի – Բոլոգ՝ 1:2/1:2
Նարսիսո – Բախման՝ 1:0







































