Tuesday, 14 05 2024
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

«Նոր Հայաստան»-ն արդեն սկսել է օգտագործել քարոզչության անվճար եթերաժամը. Վարուժան Ավետիսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը։

Պարոն Ավետիսյան, «Նոր Հայաստանը» ե՞րբ է սկսելու օգտվել քարոզչության  անվճար եթերաժամից։

– Մենք արդեն սկսել ենք անվճար եթերաժամից օգտվելու մեր իրավունքը իրացնել։ Մենք այսօր արդեն առաջին քարոզչական նյութերն ենք ուղարկել Հանրային հեռուստատեսություն և ռադիո։ Շրջագայում ենք մարզերով՝ ժողովրդին իրազեկելու նպատակով։

Հետագա քայլերը որո՞նք են լինելու։

– Քարոզչությունն արդեն հեռուստատեսությամբ և եթերով կգնա, գումարած դրան՝ մենք ժողովրդի հետ հանդիպումներ ենք անցկացնում, մեր խոսքն ենք ասում։ Բոլոր երեք ուղղություններով մենք դա իրականացնում ենք, շուտով արդեն թռուցիկներով, բուկլետներով մեր խոսքը կհասցնենք։

– «Այո»-ի շտաբը ևս սկսել է քարոզչություն իրականացնել։ Ինչպե՞ս եք պատրաստվում դիմակայել Հանրապետական կուսակցությանը։

– Գիտեք, զուտ տեխնիկական և այլ հնարավորությունների իմաստով պարզապես հնարավոր չէ իրենց հետ մրցակցել, որովհետև իրենք հանրային ամբողջ ռեսուրսները յուրացրել են, իրենք են օգտագործում։ Բայց մյուս կողմից՝ իրենք իրենցով հակաքարոզչություն են. միայն իրենց այսօրվա կառավարումը և դեմքերը բավարար են, որ մարդիկ իրենց «ոչ» ասեն։ Իրենց տեսնելուց արդեն մարդիկ միայն «ոչ» ասելու մասին են մտածում։ Մեզ ընդամենը մնում է համաժողովրդական ատելության այդ ալիքի վրա մի փոքր շարժում անել և ուղղորդել։ Ամբողջ բնակչությունն ատում է իրենց, որպես թշնամի է տեսնում։ Մենք ենք ավելի մեղմացնում մոտեցումները։ Իրենց հետ տեխնիկապես մրցակցել հնարավոր չէ, բայց էության մեջ իրենք են ավելի ոչ շահեկան վիճակում։

– Պայքարի այս ընթացքում ի՞նչ լուրջ խոչընդոտների է հանդիպել «Ոչ»-ի ճակատը։

– Խոչընդոտները հիմնականում մարդիկ չեն տեսնի։ Դրանք իրականացվում  են ուժային համակարգի և քրեական տարրերի միջոցով, ակտիվ մարդկանց փորձում են ճնշել, հեռու պահել։ Հիմնականում այս ուղղությամբ են աշխատում։ Միևնույն ժամանակ, փորձում են մեր նկատմամբ բացասական տրամադրություններ ստեղծել։ Ամբողջ ուժային համակարգը իր գործակալական և քրեական ենթահամակարգերով ու բաղադրիչներով գործի է դրված։ Մենք հասկանում ենք, որ իրենք գրպանում ունեն հանրաքվեի արդյունքը, որովհետև մեր երկրում ընտրությունները չեն կարող արդար լինել։ Սա ընդամենը միջոցառում է, որ ցույց տան, թե շատ հեշտությամբ կարող են անցկացնել, բայց ժողովուրդն ուրիշ բան է ուզում։ Ժողովուրդն ուզում է, որ իրենք և իրենց Սահմանադրությունը չլինեն։ Դրա համար մենք դեկտեմբերի 1-ին ժողովրդին հրավիրում ենք հրապարակ՝ դրա կարգը և ձևը որոշելու համար։

Հիշեցնենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը ժողովրդի մոբիլիզացիայի օր է հայտարարել դեկտեմբերի 1-ը և պատրաստվում է քաղաքացիական անհնազանդությունների միջոցով տապալել սահմանադրական հանրաքվեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում