«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը հայտարարել է, որ ակումբը շարունակում է նոր ֆուտբոլիստներ փնտրել՝ թիմի հարձակման գիծը հզորացնելու համար:
«Համաձայն եմ, մենք պետք է ավելի շատ գոլեր խփենք: Բայց հաղթանակի համար բավական է մեկ գնդակի տարբերությունը: Իհարկե, մենք կրեատիվ, արագավազ ֆուտբոլիստների կարիք ունենք, ովքեր կարող են հզորացնել հարձակման գիծը: Այդ մասին խոսել եմ հինգ, երեք ամիս առաջ, կրկնում եմ նաև հիմա»,- Goal-ը մեջբերում է Վան Գալի խոսքերը:
Հիշեցնենք՝ «կարմիր սատանաներ»-ը զբաղեցնում են Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը՝ զիջելով առաջատարներին՝ «Մանչեսթեր Սիթի»-ին և «Արսենալ»-ին, որոնք կիսում են առաջին հորիզոնականը, 4 միավոր:











































