Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն իր կարծիքն է հայտնել «արքայական ակումբ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վերաբերյալ, ով այժմ գլխավորում է Լոնդոնի «Չելսի»-ն:
«Մոուրինյոյին աշխարհի լավագույն մարզիչն եմ համարում: Նա շատ բանի է հասել, բազմաթիվ տիտղոսներ նվաճել և մեծ հաջողությունների հասցրել իր թիմերը: Միշտ ասել եմ, որ Մոուրինյոն լավագույնն է:
Սակայն այժմ աշխատում եմ Ռաֆայել Բենիտեսի հետ: Ինձ լավ եմ զգում: Ձգտում ենք հաղթանակներ տանել բոլոր մրցաշարերում»,- Daily Mirror-ը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:






































