ԱՄՆ-ը բանակցություններ է անցկացնում այլ երկրների հետ Գուանտանամոյի բանտից ավելի քան 50 կալանավորների հանձնելու համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստին։
«Մենք աշխատում ենք ողջ աշխարհի երկրների հետ 53 բանտարկյալների փոխանցման համաձայնագրի վրա»,- հայտարարել է Էռնեստը։
Նա նշել է, որ ԱՄՆ վարչակազմը նախատեսում է փոխանցել բանտարկյալների մի մասին արդեն մինչև տարեվերջ:











































