Facebook-ը նախատեսում է տեխնոլոգիա մշակել, որը կույրերին կօգնի իմանալ, թե ինչ է պատկերված լուսանկարներում, գրում է Rosbalt-ը:
Այդ գործառույթին տրվել է «Էլ» անվանումը: Ըստ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի` նորարարությունը կօգնի կույր օգտատերերին հասկանալ, թե ինչպիսի լուսանկար է նրանց առջև:
Տեխնոլոգիան մշակվում է ոչ միայն սոցկայքում ավելի շատ օգտատերեր ներգրավելու, այլև կույրերին շփման մեջ ներգրավելու համար:










































