Գերմանիայում կարգելվի մահացու հիվանդ մարդկանց էվտանազիայի հարցում, ովքեր որոշում են ինքնակամ հեռանալ կյանքից, կոմերցիոն օգնությունը: Նման որոշում այսօր ընդունել է Բունդեսթագը, գրում է TASS-ը:
Ձայների մեծամասնաությամբ խորհրդականներն աջակցել են համապատասխան օրինագծին, որն առաջարկվել է պատգամավորների խմբի կողմից` Միխայել Բրանդի և Քերսթին Գրիզեի գլխավորությամբ: Կողմ են քվեարկել ներկա 602 խորհրդարանականներից 360-ը, դեմ` 233-ը, ևս 9 մարդ ձեռնպահ է մնացել:
Խոսքը, նախևառաջ, հասարակական կազմակերպությունների մասին է, որոնք էվտանազիայի ծառայություններ են առաջարկում իրենց անդամներին: Բունդեսթագի որոշումը նշանակում է, որ նմանատիպ օգնությունն արգելվում է:










































