«Սուպեր մամա» կատակերգության գլխավոր դերակատար և պրոդյուսեր Հայկ Մարությանն իր թիմի հետ միասին պատրաստվում է նկարահանել ֆիլմի երկրորդ մասը: Այս մասին նա տեղեկացրել է armtimes.com-ի հետ զրույցում: Դերասանը նշեց, որ ֆիլմը սիրվել ու ընդունվել է հանդիսատեսի կողմից, և բացի այդ՝ աշխատանքից մեծ հաճույթ են ստացել նաև իրենք՝ դերասանները և անձնակազմի մյուս բոլոր անդամները:
«Նոր ֆիլմի մասին արդեն մտածում ենք: Հավանաբար դա լինելու է «Սուպեր մամա 2»՝ շատ սիրված հանդիսատեսի կողմից, և մենք ինքներս էլ հաճույք ենք ստացել այդ ֆիլմից, դրա համար էլ դեռ անցած տարի կային երկրորդ մասը նկարահանելու պլաններ, ուղղակի անմիջապես չարեցինք, որպեսզի ավելի սպասված լինի»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ֆիլմի արդեն ծանոթ հերոսներին միանալու են նոր, հետաքրքիր կերպարներ:
Հայկ Մարությանը խոստովանել է, որ դեմ չէր լինի զբաղվել նաև այլ նախագծերով, օրինակ, հաղորդումներ պատրաստելով, պարզապես ֆիլմեր նկարահանելը շատ ժամանակ և ուժ է պահանջում, և այլ գործերով զբաղվել չի հասցնում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում








































